Ոստիկանություն․ 5 անձ խուլիգանության կասկածանքով բերման է ենթարկվել30 մայիսի 2022 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց ցուցարարների և ոստիկանության բախման վայրից 5 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին: Հայտարարությամբ ոստիկանությունը հորդորում է ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին։ «Այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած հասարակական ակցիայի ընթացքում մի խումբ անձինք բախում են հրահրել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների հետ, ինչի հետևանքով ոստիկանության զորքերի 2 ծառայող տեղափոխվել է բուժհաստատություն։ Կրկին հորդորում ենք հասարակական ակցիաների ընթացքում դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ և ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։ Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից հիվանդանոց է տեղափոխվել նաև բաժման արդյունքում տուժած 2 քաղաքացի։ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած քաղաքացիների քայլերթը հասել է Հանրապետության հրապարակ։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները փորձել են մտնել շենք՝ հանդիպելու նախարարների հետ: Կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել։ Ոստիկանները թույլ չեն տվել ընդդիմադիրներին մտնել շենք, ինչից հետո բախում է սկսվել իրավապահների ու քաղաքացիների միջև: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |