Հունիսի 14-ից ՀԿԵ-ն սկսում է փոխադրումները Երևան-Բաթումի երթուղով30 մայիսի 2022 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 14-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կսկսի ամառային ուղևորափոխադրումները Երևան-Բաթում-Երևան երթուղով։ Ամառային ուղևորափոխադրումների սեզոնը կտևի մինչև սեպտեմբերի 30-ը։ Ի տարբերություն նախորդ տարիների ՝ Բաթում երթուղով փոխադրումը կիրականացվի շաբաթական երկու անգամ՝ Երևանից երեքշաբթի և ուրբաթ օրերին, Բաթումից մեկնումը՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին։ Շաբաթվա մյուս օրերին Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով ուղևորափոխադրում կիրականացնի Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով ուղևորություն Երևանից՝ երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ, կիրակի օրերին, իսկ ուղևորություն Թբիլիսիից՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, կիրակի օրերին: Երկու միջազգային երթուղիների համատեղումը կապված է Թբիլիսիի ուղղությամբ պահանջարկի մեծացման հետ։ Երկու միջազգային գնացքները ներառում են ժամանակակից, հարմարավետ վագոններ, որոնք ձեռք են բերվել ՀԿԵ-ի կողմից 2021 թվականին։ Վագոնները համալրված են ժամանակակից օդորակման համակարգով, Wi-Fi-ով, հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հարմարություններ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |