Ընդդիմությունն ԱԳՆ-ի մոտ է․ Ռուսերենով պաստառներին գրված է՝ «Նոր կապիտուլյացիա չի լինելու» 9 հունիսի 2022 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Երևանի Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած ընդդիմության երթը հասել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Քայլերթի մասնակիցների ձեռքին ռուսերենով գրված պաստառներ են` «Նոր կապիտուլյացիա չի լինելու», «Նիկոլը մեզ չի ներկայացնում», հայտնում է Sputnik Արմենիան։ Հունիսի 8-ին 3-օրյա այցով ՀՀ է ժամանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանն ասել է, որ այսօր նպատակը շենք շրջափակելը չէ, նպատակը՝ ուղերձները հասցնելն է, հայտնում է Aysor.am-ը։ «Մեր նպատակն ասելն է, որ ինչքան էլ փորձեն ներկայացնել, թե Հայաստանում ճգնաժամ չկա՝ ճգնաժամ կա ու, առհասարակ, ՀՀ ժամանող ցանկացած պատվիրակություն ժողովրդի շունչը պետք է տեսնի ու զգա, բոլորը պետք է տեղյակ լինեն հրապարակում ժողովրդի ներկայացրած օրակարգի մասին», - ասել է Սաղաթելյանը։ Ավելի վաղ նա ասել էր, որ պետք է ռազմավարական դաշնակցին տեղեկացնեն, որ իրենց հետ փակ դռների հետևում պարտվածի դիրքերից բանակցողը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը, ուստի հայ ժողովրդի անունից որևէ գործընթաց իրականացնելու մանդատ չունի: ԱԳՆ-ում ժամը 10։20-ին նախատեսված է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Հանդիպումից հետո Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասուլիս կտան: Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Նա ԱԺ-ում ասել է, որ միջազգային հանրությունը հորդորում է ԼՂ կարգավիճակի հարցում «իջեցնել նշաձողը»։ Մայիսի 2-ից «Դիմադրություն» շարժումն ու նրա կողմնակիցներն ամեն օր Երևանում կազմակերպում են երթեր, հանրահավաքներ, իրականցնում են անհնազանդության ակցիաներ։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |