Շինաշխատանքների ժամանակ վնասել են եկեղեցու պատը, հողաշերտի տակից դուրս են եկել տապանաքարեր ու խաչքար18 հունիսի 2022 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Վերին Խոտանան համայնքի գերեզմանատան տարածքում անհայտ անձի կողմից մեխանիզմի կիրառմամբ կատարվել են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով փլվել է եկեղեցու պատի մի հատվածը, ինչպես նաև հողաշերտի տակից դուրս են եկել տապանաքարեր ու խաչքար,տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Հունիսի 17-ին ոստիկանությունը գրություն է ստացել։ Կապանի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված վայրում, առանց համապատասխան թույլտվության, տրակտորով ճանապարհի հարթեցման աշխատանք է կատարել Կապան քաղաքի 37-ամյա մի բնակիչ: Նա ներկայացել է Կապանի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |