Վանաձորում Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոց կկառուցվի23 հունիսի 2022 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Վանաձորում աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի անվան բռնցքամարտի մարզադպրոց կկառուցվի։ Այդ մասին կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը հիշեցրել է, որ ավելի վաղ հայտարարել է, որ Երևանում պատրաստվում են հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի բռնցքամարտի դպրոց բացել։ «Հիմա քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, որ Վանաձորում էլ պետք է Վիկ Դարչինյանի բռնցքամարտի դպրոց բացենք»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետը հանձնարարել է սկսել դպրոցների նախագծերի պատվիրման աշխատանքները և խորհրդակցել չեմպիոնների հետ, որպեսզի նրանք ապագա դպրոցներում կոնկրետ մասնակցություն ունենան։ Փաշինյանը նշել է նաև, որ 2022-ի առաջին կիսամյակում հարկային եկամուտները 40 մլրդ դրամով ավելի են, և դա թույլ կտա ֆինանսավորել նաև վերոնշյալ դպրոցների կառուցումը։ Հավաքագրված հավելյալ 40 մլրդ դրամը որոշվել է ներառել պետական բյուջեում։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա |