ՌԴ-ն և Ադրբեջանը համաձայնագիր են կնքել անվտանգության ոլորտում

ՌԴ-ն և Ադրբեջանը համաձայնագիր են կնքել անվտանգության ոլորտում

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Ադրբեջանը համաձայնագիր են կնքել անվտանգության ոլորտում փոխգործակցության մասին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որն Ադրբեջանում է գտնվում այցով։

«Այդ փաստաթուղթը վերաբերում է անվտանգությանը կիբեռտարածքում»,-ասել է Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում, գրում է Intgerfax.az-ը։

Բայրամովն իր հերթին նշել է, որ 30 տարվա ընթացքում երկրները մոտ 250 փաստաթուղթ ու համաձայնագիր են ստորագրել։

Լավրովը ճեպազրույցում նաև ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---