Մարության․Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու որոշում այս պահին չեմ կայացրել 2 հուլիսի 2022 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Երևանի նախկին քաղաքապեռ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով մի հրապարակման, գրել է, որ Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չի կայացրել։ Անդրադառնալով Radar Armenia-ի հրապարակմանը, որի համաձայն իր պաշտոնավարման ընթացքում մեծ չարաշահումներ են գրանցվել՝ Մարությանը գրել է, որ դրա միակ իմաստն, իհարկե հնչեղ վերնագիրն է, իսկ շարժառիթը հանրությանը «պատրաստելը ընտրություններին»: Ըստ հրապարակման՝ 2018-2021 թթ․ Երևանի քաղաքապետարանում 40 մլն դոլարի չարաշահումներ են եղել։ «Այս և մի շարք այլ իշխանական «անաչառ» լրատվամիջոցներ այսօր ամբողջ օրը այս նյութն են տարածում: Ժամանակը խնայելու համար երկար տեքստը կարդալ իմաստ չունի` դրա միակ իմաստն, իհարկե հնչեղ վերնագիրն է։ Դե, իսկ շարժառիթն անգամ քաղաքականությամբ չզբաղվող մեր քաղաքացիներն են հասկանում․ Ֆալշստարտով քաղաքապետի թեկնածու հայտարարած քաղաքական ուժը հանրությանը «պատրաստում է ընտրություններին»: Տղեք, ինչու չէ նաև աղչկեք, ես Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել, կարող եք խորը շունչ քաշել ու հանգիստ լինել։ Հ․Գ․ Հատկանշական է, որ ՊՎԾ-ն քաղաքապետարանում 2018-2021 թվականների չարաշահումներն էր փնտրում։ Դրանից առաջ ու դրանից հետո փաստորեն ոչինչ տեղի չի ունեցել», - ասվում է Մարությանի գրառման մեջ։ 2021-ի դեկտեմբերի 16-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը: Հանդիպման ավարտից հետո ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ հայտնելով, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Դեկտեմբերի 22-ին «Իմ քայլը» անվստահություն հայտնեց նրան և քաղաքապետ առաջադրեց քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին, որն էլ դարձավ քաղաքապետ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |