Երուսաղեմի հայկական թաղամասում Խաչակրաց արշավանքների շրջանի «ձեռքի նռնակներ» են հայտնաբերել

Երուսաղեմի հայկական թաղամասում Խաչակրաց արշավանքների շրջանի «ձեռքի նռնակներ» են հայտնաբերել

PanARMENIAN.Net - Երուսաղեմի հայկական թաղամասում՝ Հայկական այգիներ կոչվող վայրում, հայտնաբերվել են Խաչակրաց արշավանքների շրջանի «ձեռքի նռնակներ»: Նռնակների մնացորդների հետազոտության արդյունքում պարզվել է, որ դրանցից առնվազն մեկը լցոնված է եղել պայթուցիկ նյութով։

3 անոթում հայտնաբերվել են դեղերի և յուղերի առկայությունը փաստող քիմիական նյութեր, սակայն 4-րդ անոթը պարունակում էր բուսական յուղերի, կենդանական ճարպերի և նիտրատների մնացորդների եզակի խառնուրդ, ինչը վկայում է, որ այն ստեղծվել էր պայթյուն ստանալու համար, գրում է GreekReporter-ը։

Հայտնաբերվել է 4 այդպիսի կլորակոնաձև իր, որոնք թվագրվում են 11-րդ կամ 12-րդ դարով:

Հստակ հայտնի չէ, թե ովքեր էին կիրառում այդ նռնակները՝ խաչակիրները, թե տեղի բնակչությունը։ ‌

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---