Հայ մարզիկները կմասնակցեն աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնությանը

Հայ մարզիկները կմասնակցեն աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնությանը

PanARMENIAN.Net - Հայ մարզիկները կմասնակցեն աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնությանը, որն անցկացվելու է Կոլումբիայի Կալի քաղաքում օգոստոսի 1-6-ը։ Ստուգատեսին կմասնակցեն նաև արտաշատցի եռացատկորդ Գոռ Հովակիմյանը և կապանցի հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը: Նրանք նախապատրաստվել են Ֆրանսիայում ՝ տեղի ֆեդերացիայի հովանավորությամբ և մրցավայր կմեկնեն կապանցի մարզիչ Արտյոմ Պողոսյանի գլխավորությամբ, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Նրանց Կոլումբիայում կդիմավորի ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:

‌Նշած ցատկորդներին կփոխարինեն ազգային հավաքականի անդամներ, անվանի եռացատկորդ Լևոն Աղասյանը, Յանա Սարգսյանը և Մարիետա Մինասյանը՝ մարզիչ Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ:

‌Երկշաբաթյա հավաքից հետո Ֆրանսիայից մարզուհիները կվերադառնան հայրենիք, իսկ Լևոն Աղասյանը կմեկնի Մյունխեն, որտեղ կմիանա գյումրեցի միջին տարածության վազորդ Երվանդ Մկրտչյանին (1500 մետր) և ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանին: Еրկյակի անդամները իրենց վարպետությունը կցուցադրեն օգոստոսի 15 –ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---