15 երկիր փորձել է տապալել Երևանում IBA-ի կոնգրեսն անցկացնելու որոշումը․ Պատճառներից է ՀՀ-ի աջակցությունը ՌԴ-ին 1 օգոստոսի 2022 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) անդամ 15 երկիր դիմել է առաջիկայում ՀՀ-ում կայանալիք արտահերթ կոնգրեսը Երևանից այլ վայր տեղափոխելու խնդրանքով։ Որպես պատճառներից մեկը նշվել է այն, որ Հայաստանն աջակցում է Ռուսաստանին, որը ներխուժել է Ուկրաինա։ «Հանուն ընդհանուր գործի» ալյանս կոչվող խումբը նամակով դիմել է IBA-ի տնօրենների խորհրդին, գրում է Insidethegames.biz-ը: Նման խնդրանքով դիմած երկրների թվում են ԱՄՆ-ն, Ավստրալիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Կանադան, Անգլիան, Իռլանդիան։ «ՀՀ կառավարությունը ՌԴ կառավարության մերձավոր ռազմական և քաղաքական դաշնակիցն է։ ՌԴ զինվորականները տեղակայված են Հայաստանում, այդ թվում Գյումրիի 102-րդ ռազմական բազայում և Երևանի մերձակայքում գտնվող «Էրեբունի» օդանավակայանում: ՀՀ-ն և ՌԴ-ն ՀԱՊԿ անդամ եմ։ Արդյո՞ք այս փաստերը հաշվի առնվել են IBA-ի կոնգրեսն անցկացնելու իրավունքը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային տալու մասին որոշում կայացնելիս »,-ասվում է խնդրագրում։ Սակայն IBA-ի տնօրենների խորհուրդը մերժել է կոնգրեսը Երևանից այլ տեղ տեղափոխելու խնդրանքը։ «IBA-ի տնօրենների խորհուրդն արդեն որոշում կայացրել է կոնգրեսի անցկացման վայրի և ժամկետի մասին և գլխավոր գրասենյակն արդեն բացել է գրանցման գործընթացը։ IBA-ի տնօրենների խորհուրդն արդեն քննարկել է տարբեր առաջարկներ և ընտրել է ամենաընդունելի առաջարկը, որը բավարարում է բոլոր պահանջներին»,-ասել է տնօրինության ներկայացուցիչը։ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) առաջիկա արտահերթ կոնգրեսը Հայաստանում անցկացվելու է սեպտեմբերի 25-ին։ Կոնգրեսի անցկացմանը հավակնել են նաև Թուրքիան և Նիդերլանդները, բայց ընդունվել է Հայաստանի հայտը։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |