Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին11 օգոստոսի 2022 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին հուլիսի վերջին: Այդ մասին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Մեր հանդիպումների առանցքում եղել է գերեվարվածների առողջական վիճակը, ինչպես նաև պահման պայմանները, որոնք արձանագրվել են ոչ միայն ընդհանուր այցի, այլ նաև առանձնազրույցների ժամանակ։ Այդ տվյալները հրապարակման ենթակա չեն։ Հնարավորություն է տրվել գերեվարված անձանց կապ հաստատել իրենց ընտանիքների հետ տեսաուղերձների նամակների, հեռախոսազանգերի միջոցով»,- ասել է Ամատունին։ Կարմիր խաչը չի հրապարակում իր տեսակցած գերիների թիվը, կոմիտեում նշում են, որ այցելել են Ադրբեջանի իշխանությունների կողմից հրապարակված գերիների ցուցակում ներառված բոլոր անձանց։ ԿԽՄԿ-ում հույս ունեն, որ պարբերական այցերը կշարունակվեն։ Բաքուն հաստատում է 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց առկայությունը։ Հայ իրավապաշտպանների տվյալներով՝ ադրբեջանական ցուցակներում չներառված ևս 80 մարդ է գերության մեջ։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա |