Նախարար․ Շներն ադզակ են տվել՝ մարդիկ կան փլատակների տակ, չենք կարող տրակտորով աշխատել15 օգոստոսի 2022 - 14:02 AMT PanARMENIAN.Net - ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, նշելով, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, ասել է՝ քանի որ ենթադրվում է, որ փլատակների տակ կլինեն մարդիկ, չեն կարող տրակտորով աշխատել։ «Քանի որ ենթադրվում է, որ փլատակների տակ կլինեն մարդիկ, մենք չենք կարող տրակտորով աշխատել ու վնասել նրանց։ Նաև շների միջոցով ենք փնտրել, շներն ադզակ են տվել, որ մարդիկ կան փլատակների տակ։ Վերջին 2 դին շների միջոցով ենք հայտնաբերել», - ասել է նախարարը, գրում է Aysor.am-ը։ Նա հավելել է, որ 2 սյուն կա, որ մնացել են երեկվանից՝ հիմա այդ սյուները վնասազերծելու աշխատանքներ են կատարվում, որովհետև դրանք մեծ վտանգ են ներկայացնում թե փրկարարների, թե այնտեղ գտնվող այլ մարդկանց համար։ «Ամբողջական մարում դեռ չի եղել, ինտենսիվ շարունակում ենք աշխատել։ Ենթադրում ենք, որ այդ սյուների հատվածում ևս քաղաքացիներ կարող են լինել, որովհետև եղել է բանուկ հատված», - նշել է նախարարը։ Նրա խոսքով՝ ոչ մի վայրկյան աշխատանքները չեն դադարել, նաև կամավորներն են օգնել։ Օգոստոսի 14-ին Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվածների թիվը օգոստոսի 15-ի 12։00-ի դրությամբ հասել է 6-ի, բուժկենտրոններ դիմած 61 անձից 21-ը շարունակում է ստացիոնար բուժումը։ 15 անձ դեռևս որոնվում է։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |