Նախարար․ Աշխատանքները տարվում են պայթյունի ենթադրյալ էպիկենտրոնային հատվածում18 օգոստոսի 2022 - 13:15 AMT PanARMENIAN.Net - ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ առավոտյան ժամը 08:30-ից, որոնողափրկարարական աշխատանքները «Սուրմալու» առևտրի կենտրոնում վերսկսվել են՝ հավելելով, որ եթե որոնվող մարդ չլիներ, աշխատանքներն ավելի արագ կիրականացվեին։ Ներկա պահին աշխատանքները տարվում են պայթյունի ենթադրյալ էպիկենտրոնային հատվածում, այնտեղ նաև ենթադրվում է, որ գտնվել է քաղաքացի, գրում է «Հայկական ժամանակը»։ «Եթե որոնվող մարդ չլիներ, աշխատանքներն ավելի արագ կիրականացնեինք: Ձեռքով աշխատել ենք, չենք օգտագործել ծանր տեխնիկա, որպեսզի չվնասենք հավանական ողջ մնացած մարդկանց կամ արդեն իսկ զոհված մարդկանց մարմինները»,- նշել է Փամբուխչյանը: Օգոստոսի 14-ին` ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի և հրդեհի հետևանքով կա 16 զոհ, 2 անհետ կորած: Անհետ կորած կարող են համարվել Գագիկ Կարապետյանը և Վանիկ Ամիրխանյանը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |