Ալբանիան խզել է դիվհարաբերություններն Իրանի հետ կիբերհարձակման պատճառով 8 սեպտեմբերի 2022 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Ալբանիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ՝ մեղադրելով Թեհրանին խոշոր կիբերհարձակման մեջ։ Իրանի դեսպանատան աշխատակիցներից պահանջել են 24 ժամվա ընթացքում հեռանալ երկրից, գրում է BBC-ն։ Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել, է, որ հետաքննության արդյունքում «անհերքելի ապացույցներ» են ձեռք բերվել, որ հուլիսի 15-ից Իրանի իշխանությունները «4 խմբավորում են վարձել Ալբանիայի դեմ կիբերհարձակում նախապատրաստելու նպատակով»։ Նա ասել է, թե հաքերները փորձել են կաթվածահար անել Ալբանիայի պետական մարմինների աշխատանքը, գաղտնի տեղեկատվություն կորզել և ընդհանուր առմամբ քաոս առաջացնել երկրում։ Ռաման Ալբանիայի արձագանքը որակել է որպես «ծայրահեղ․․․, բայց պարտադրված»։ Իրանից միաջդեպը դեռ չեն մեկնաբանել։ ԱՄՆ-ն վճռականորեն դատապարտել է իր դաշնակցի հանդեպ (Ալբանիան ՆԱՏՕ-ի անդամ է) կիբերհարձակումն ու խոստացել է պատասխանատվության ենթարկել Իրանին Ալբանիայի անվտանգությանը սպառանցող գործողությունների համար՝ նշելով, որ դա «տագնապալի նախադեպ է ստեղծում կիբերտարածքի համար»։ Photo. Reuters Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |