Ավտոշուկան կգործի վրացական տարբերակով․ Մեքենան հնարավոեր կլինի տեղում մաքսազերծել, հաշվառել ու համարանիշ ստանալ

Ավտոշուկան կգործի վրացական տարբերակով․ Մեքենան հնարավոեր կլինի տեղում մաքսազերծել, հաշվառել ու համարանիշ ստանալ

PanARMENIAN.Net - Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման համար անհրաժեշտ չափանիշներ կսահմանվեն։ Գործադիրի նիստում որոշման նախագիծը ներկայացրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նա ասել է, որ որպես հիմք է վերցվել վրացական տարբերակը, և այսուհետ ՀՀ ավտոշուկաներում ևս մեքենա գնելուց բացի, հնարավոր կլինի այն տեղում մաքսազերծել, հաշվառել ու համարանիշ ստանալ։

Սահմանվել է նաև ավտոշուկայի տարածքի չափը՝ 5 հա։

Շուկայում կգործեն նաև սննդի կետեր, ավտոկայանտեղիներ այցելուների համար։

Նախարարը նշել է, որ նախատեսվող փոփոխությունների շնորհիվ, Հայաստանի տարածքում տրանսպորտային միջոցների ձեռքբերման գործընթացն ավելի գրավիչ կդառնա ԵԱՏՄ և այլ պետությունների քաղաքացիների համար:

Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: ‌

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---