Կոսովոյի ազատագրման բանակը համակենտրոնացման ճամբարներ է ունեցել13 ապրիլի 2009 - 19:10 AMT PanARMENIAN.Net - 1999թ. նատոյական ռմբակոծությունների ժամանակ Կոսովոյի ազատագրման Բանակը բանտերի իսկական մի ցանց ուներ, որտեղ տանջում եւ պատժում էին սերբերին, գնչուներին ու ալբանացիներին, որոնք մեղադրվում էին սերբական վարչակարգի հետ համագործակցության մեջ, հաղորդում է Le Temps-ը: Այդ գաղտնի բանտերը Ալբանիայի հյուսիսում հաճախ կից էին ռազմիկների զորավարժական ճամբարներին: Վկայի խոսքով, բանտարկյալների մեծամասնությունը խաղաղ բնակիչներ էին:BalkanInsight-ի լրագրողների տրամադրության տակ են ընկել մինչ օրս գաղտնի փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ ՆԱՏՕ-ի զինվորները ազատագրում էին որոշ այդպիսի ճամբարների բանտարկյալներին. «Դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն, եւ ամենայն հավանականությամբ այլ միջազգային կազմակերպություններ, որոնք ներկա էին Կոսովոյում 1999թ. հունիսից հետո, գիտեին այդպիսի ճամբարների գոյության մասին»,- գրում է թղթակից Ժան-Առնո Դերենը: BalkanInsight-ի հետաքննության մեջ ոչինչ չի ասվում կոսովյան ռազմիկների կողմից կիրառվող առեւանգված սերբերի օրգանների վաճառքի մասին, ինչի վերաբերյալ իր գրքում գրում էր ՆՀՄԱ նախկին գլխավոր դատախազ Կառլա Դել Պոնտեն, բայց հաստատվում է ալբանական Բուրրել քաղաքի կողքին բանտի գոյությունը, որը ենթադրաբար, օրգանների վաճառքի կենտրոնն էր հանդիսանում: Հետաքննության ընթացքում նաեւ հաստատվել է, որ որոշ նախկին դահիճներ այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում Կոսովոյի զանազան, այդ թվում` իրավաբանական մարմիններում: Ինչպես նշում է հրատարակությունը, Կոսովոյի վարչապետ Խաշիմ Տաչին միանգամից հերքել է բոլոր մեղադրանքները: Միեւնույն ժամանակ Eulex եվրոպական առաքելությունը հայտարարում է, որ իր տրամադրության տակ այդ ճամբարների մասին փաստաթղթեր կան: Պրիշտինի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեն կառավարությանը կոչ է արել դադարեցնել այդ մեղադրանքների արհամարումը, իսկ կոսովյան արդարադատության նախարարը կարծիք է հայտնել, թե այդ մեղադրանքներով հետաքննություն կարող է իրականացնել միայն Eulex-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |