ԿԽՄԿ-ն դեռ չի կապվել գերեվարված անձանց հետ․ Ադրբեջանը չի հաստատում տվյալները

ԿԽՄԿ-ն դեռ չի կապվել գերեվարված անձանց հետ․ Ադրբեջանը չի հաստատում տվյալները

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի լույս 13-ի գիշերը ՀՀ ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով գերեվարված անձանց հետ կապվել ԿԽՄԿ գրասենյակի ներկայացուցիչներին դեռևս չի հաջողվել։ Այդ մասին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Մեր փոխանցած տեղեկություններն Ադրբեջանը դեռ չի հաստատել։ Իսկ քանի դեռ պահող կողմը, այսինքն՝ Ադրբեջանը չի հաստատել, որ տվյալ անձանց գերեվարել ու պահում է իր մոտ, սպասողական վիճակում ենք, կապ չկա իրենց հետ։ Իհարկե, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի իշխանությունների հետ կապի մեջ ենք։ Ունենք նաև տվյալներ, որոնք ստացել ենք ընտանիքների կողմից ՝ հարազատների հնարավոր գերեվարության վերաբերյալ։ Այդ տվյալների մասով ևս հաստատումների ենք սպասում»,-ասել է Ամատունին և հավելել, որ հաստատումները ստանալուն պես կտեղեկացնեն ընտանիքներին։

Ըստ ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության, Ադրբեջանի վերջին ագրեսիայի ընթացքում ադրբեջանցիները գերեվարել են առնվազն 20 հայ զինծառայողի։

Վերջին օրերին հայտնի դարձավ, որ վիրավոր գերևարված երկու հայ զինծառայող Բաքվում սպանվել է, որոնց դիերը եղել են սեպտեմբերի 17-ին Բաքվի կողմից Հայաստանին հանձնված 32 հայորդիների մարմինների թվում։

Photo. TASS
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---