Հայ գեղասահորդները կմասնակցեն «Բյուրեղապակյա չմուշկ» միջազգային մրցաշարին14 ապրիլի 2009 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Հայ գեղասահորդներ Սարգիս Հայրապետյանն ու Սլավիկ Հայրապետյանը կմասնակցեն ԱՊՀ եւ Բալթիայի երկրների գեղասահքի միջազգային «Բյուրեղապակյա չմուշկ» մրցաշարին: Մրցաշարը տեղի կունենա ապրիլի 25-ին եւ 26-ին Մոսկվայի Օդինցովի հոկեյի ու գեղասահքի քաղաքային կենտրոնում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Հայաստասնի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: «Այս մրցաշարի համար մենք հայտագրել ենք միայն Հայրապետյան եղբայրներին: Իսկ կանանց մրցումներին Հայաստանը ներկայացված չի լինի, քանի որ հայ գեղասահորդուհիները դեռեւս չեն հասցրել լավ մարզավիճակ ձեռք բերել: Մենք կվերադառնանք Մոսկվայից ապրիլի 27-ին: Այդ մրցաշարից հետո մենք ընդմիջում կունենանք մինչ սեպտեմբերին կայանալիք Գրան-պրին»,-ասել է Խաչատրյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |