Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է անցնել հայկական դիրքերից մեկի թիկունք, բայց հետ է շպրտվել24 սեպտեմբերի 2022 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Հայկական կողմում կորուստներ չկան: Գիշերվա ընթացքում այլ միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 24-ի ժամը 10:00 դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ |