Ֆրանսիայի դեսպան․ Հայերը պետք է կարողանան ապրել խաղաղ պայմաններում

Ֆրանսիայի դեսպան․ Հայերը պետք է կարողանան ապրել խաղաղ պայմաններում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ Գեղարքունիք այցից հետո նշել է, որ հայերը պետք է կարողանան ապրել խաղաղ պայմաններում։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Շատ օգտակար այց սեպտեմբերի 13-ի և 14-ի հարձակումներից տուժած վայրեր: Բազմաթիվ տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ ավերվել կամ վնասվել են: Հայերը պետք է կարողանան ապրել խաղաղ պայմաններում: Ֆրանսիան շարունակում է գործել՝ ի նպաստ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի»,- գրել է նա, հայտնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հերթական անգամ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը՝ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---