Ադրբեջանը 17 հայ ռազմագերու է վերադարձրել ԱՄՆ միջնորդությամբ 5 հոկտեմբերի 2022 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմն ԱՄՆ միջնորդությամբ ՀՀ-ին է վերադարձրել 17 հայ ռազմագերու։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է նրանց անունները․ 1. Մկրտչյան Շահեն Հովհաննեսի 1. Ջիլավյան Կարեն Սարգսի 1. Կարապետյան Էրիկ Գարիկի 1. Կարապետյան Սասուն Հրաչիկի 1. Հովեյան Մեսրոպ Արթուրի 1. Մխիթարյան Վրեժ Գոռի 1. Կարապետյան Դավիթ Արմենի 1. Գևորգյան Ռաֆայել Արամի 1. Ֆարոյան Ալեքսան Սուրիկի 10. Ղուբաթյան Հրաչյա Էդվարդի 11. Գիժլարյան Վահե Արտակի 12. Եգանյան Քաջիկ Արամայիսի 13. Շահինյան Տիգրան Էդգարի 14. Գրիգորյան Սերյոժա Աբրահամի 15. Եթումյան Վահագն Ալբերտի 16. Խաչատրյան Գոռ Արամի 17. Սայադյան Հենրիկ Կարենի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Twitter-ի իր միկրոբլոգում անդրադառնալով գերիների վերադարձին, բարձր է գնահատել այդ գործում ԱՄՆ աջակցությունը։ «Ես բարձր եմ գնահատում ԱՄՆ աջակցությունը 17 հայ ռազմագերու վերադարձի գործում։ Հուսով եմ, որ համատեղ ջանքերով մեր միջազգային գործընկերների հետ մենք հետագայում ևս առաջընթաց կգրանցենք ինչպես հումանիտար հարցերի լուծման, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ»,-ասվում է գրառման մեջ։ Հոկտեմբերի 3-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ մինչև սեպտեմբերի 30-ը Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերու, բայց Բաքուն դա չի արել: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |