Կոպիրկին. ՀԱՊԿ–ի քայլերը ցույց կտան կազմակերպության ներկայությունն ու դերը տարածաշրջանում 5 հոկտեմբերի 2022 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանում ` «Expo Russia–Armenia 2022» 9-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ ՀԱՊԿ-ի գործողությունները ցույց կտան կազմակերպության ներկայությունն ու դերը տարածաշրջանում։ Նա հիշեցրել է, որ նախորդ շաբաթ Հայաստան էր եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է Sputnik Արմենիան։ «Որքան ես գիտեմ, Զասը Փաշինյանին զեկուցել է այն առաջարկությունները, որոնք քարտուղարությունը, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբը մտադիր է ձևակերպել կազմակերպության պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացնելու համար: Կարծում եմ՝ խոսքը կոնկրետ քայլերի մասին է, որոնք պետք է գործնականում ցույց տան կազմակերպության ներկայությունն ու դերն այս տարածաշրջանում»,- ասել է Կոպիրկինը։ ՀԱՊԿ առաքելությունը Հայաստան էր ժամանել Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն: Այցի ընթացքում նրանք հանդիպել էին Հայաստանի ղեկավար կազմի հետ և այցելել հայ-ադրբեջանական սահման։ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ընդունել էր սեպտեմբերի 29-ին։ Հայտարարվել էր, որ Զասը վարչապետին է ներկայացրել ՀԱՊԿ առաքելության աշխատանքի նախնական արդյունքները։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 207 զոհի և անհետ կորածի մասին։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի Ավտոբուսը կշարժվի Երիտասարդական մետրոյի մոտի կանգառից |