«Փյունիկը» Հայաստանի գավաթի առաջնության կիսաեզրափակիչում հաղթել է «Ուլիսին»14 ապրիլի 2009 - 21:17 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել Հայաստանի գավաթի առաջին կիսաեզրափակիչ խաղը, որտեղ հանդիպել են «Ուլիսն» ու Հայաստանի չեմպիոն «Փյունիկը»: «Փյունիկն», ինչպես եւ անցած երկու քառորդ խաղերում վստահ հաղթանակ տարավ 1:3 հաշվով: Հաշիվը 3-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի հարձակվող Գեւորգ Ղազարյանը, 33-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկեց հաշիվը, իսկ 50-րդ րոպեին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Սարգիս Հովսեփյանի ջանքերով «Փյունիկը» արդեն հաղթում էր 3 գնդակի տարբերությամբ: «Ուլիսին» հաջողվեց խուսափել խոշոր հաշվից շնորհիվ Սեմյոն Մուրադյանի 60-րդ րոպեին խփած գնդակի: Երկրորդ կիսաեզրափակիչ խաղում ապրիլի 15-ին Աշտարակի «Միկան» իր դաշտում կընդունի Երեւանի «Բանանցին»; Պատասխան կիսաեզրափակիչ խաղերը տեղի կունենան ապրիլի 21-ին եւ 22-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |