Հաշմանդամություն ունեցող հայ մարզիկները Թուրքիայում 4 ոսկի և 5 բրոնզ են նվաճել![]() 22 հոկտեմբերի 2022 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Հաշմանդամություն ունեցող հայ մարզիկները Թուրքիայում 4 ոսկե և 5 բրոնզե մեդալ են նվաճել, հայտնում է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան։ Թուրքիայի Անթալիա քաղաքում ավարտվել է 2022-ի հաշմանդամային բազկամարտի աշխարհի 24-րդ առաջնությունը՝ World Armwrestling Federation WAF, որին մասնակցում էր աշխարհի 54 երկիր։ Հոկտեմբերի 21-ի օրվա ավարտին հայ մարզիկները ֆեդերացիայի հաշվեկշռին ավելացրեցել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ։ Այսպիսով` երկու օրվա համառ պայքարի արդյունքում 4 ոսկե և 5 բրոնզե մեդալ։ Մեդալ նվաճած մարզիկներն են՝ Շահեն Բաբայանը, Սարգիս Հարությունյանը, Ալեքսանդր Մովսեսյանը, Նաիրա Մեսրոպյանը և Մարինե Մկրտչյանը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո` Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի կազմում AFA - Armwrestling Federation of Armenia Հայաստանը ներկայացրել է ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի բազկամարտի հավաքականի մարզիկները, ֆեդերացիայի նախագահն է Սարգիս Ստեփանյանը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |