Նենսի Փելոսին հետագայում եւս կնպաստի Հայոց ցեղասպանության ճանաչմանը Վաշինգտոնի կողմից

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կրկին հայտարարել է Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն աջակցելու մասին, ինչպես նաեւ հիասթափություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ ԱՄՆ-ն դեռեւս պաշտոնապես ցեղասպանություն չի անվանել հայ ժողովրդի ողբերգությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբում (ANCA): Կալիֆորնիայի ընտրողներին հասցեագրված իր նամակում Նենսի Փելոսին հավաստիացրել է, որ հետագայում եւս կնպաստի Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Նա նաեւ հայտնել է իր աջակցությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ 252 բանաձեւին, որն ուղղված է Արատքին գործերի կոմիտեի քննարկմանը, որը գլխավորում է Հովարդ Բերմանը: Փելոսիի ուղերձում, որն ուղարկվել է ապրիլի 24-ից ընդամենը մի քանի օր առաջ, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է իր ամենամյա ուղրեձը հղի հայ համայնքին, նշվում է, որ ինչպես Կոնգրեսում, այնպես էլ ԱՄՆ բնակչության շրջանում աճում է աջակցությունը Բարաք Օբամայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Լինելով սենատոր եւ ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբաման բազմիցս է խոստացել դատապարտել Հայոց ցեղասպանությունը` հայտարարելով. «Դառնալով նախագահ, ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---