ՀՀ-ում գտնվող սրտային վիրաբույժ Հրայր Հովագիմյանը 40 բարդ վիրահատություն է կատարել26 նոյեմբերի 2022 - 15:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ազգային հերոս, անվանի սրտային վիրաբույժ Հրայր Հովագիմյանը հոկտեմբերի 4-ից գտնվում է ՀՀ-ում և այս ժամանակահատվածում կատարել է մոտ 40 բարդագույն վիրահատություն: Այդ մասին ասվում է «Նորք-Մարաշ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում։ «Մարդ-Բժիշկ, ում շնորհիվ շարունակում են բաբախել բազում սրտեր։ Այս ընթացքում մեր վիրահատարաններն ու մանկական կլինիկան աշխատել են գերծանրաբեռնված ռեժիմով, անտրտունջ` ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ: Շնորհակալ ենք և պատասխանատու այն կյանքերի համար, որոնց լավացումը վստահվել է մեզ: Լեգենդար բժիշկ և լավագույն Ուսուցիչ` Հրայր Հովագիմյան, հպարտ ենք լինել ձեր մեծ ընտանիքի մի մասնիկը և Ձեր առաքելության ճանապարհի ուղեկիցը»,-ասվում է գրառման մեջ։ Հրայր Հովագիմյանը Երևանի պատվավոր քաղաքացի է, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, արտասահմանյան մի շարք բժշկական ընկերությունների և ասոցիացիաների անդամ։ Հայաստանի ազգային հերոս կոչում է արժանացել, պարգևատրվելով հայրենիքի շքանշանով, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |