Քրդերը խնդրել են ՌԴ-ին օգնել իրենց տարածքները Սիրիայում պաշտպանելու հարցում29 նոյեմբերի 2022 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ալյանսը դիմել է ՌԴ ներկայացուցիչներին՝ խնդրելով օգնել ալյանսի և Դամասկոսի կառավարության միջև պայմանավորվածության հասնել՝ պաշտպանելու համար իրենց տարածքները Սիրիայի հյուսիս-արևելքում։ Այդ մասին «Ալ Հադաս» հեռուստաալիքին է ասել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ներկայացուցիչ Արամ Հանան։ «Մենք խնդրել ենք ռուսաստանցիներին հանդես գալ Դամասկոսի հետ գործողությունները համակարգելու նախաձեռնությամբ»,- ասել է Հանան, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ըստ նրա, ՌԴ ներկայացուցիչները հանդիպմանը ներկայացրել են իրենց Թուրքիայի պայմանները, որոնք «մերժվել են»։ Թուրքիան նոյմեբերի 20-ից օդային գործողություն է իրականացնում Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական թևի դեմ՝ Սիրիայի հյուսիսում։ Հայտարարվել է Քոբանի քաղաքին, ինչպես նաև Իրաքի հյուիսիսն հասցված հարվածների մասին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գործողությունը հաջող է անվանել և չի բացառել, որ դրան կհաջորդի նաև ցամաքային գործողությունը։ Photo. AP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Վիվա-ՄՏՍ. Տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ՝ արդիականացնելու սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքը Սահմանամերձ Գոմքը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում է 2015-ից Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը Ադրբեջանցիները Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում մզկիթ են կառուցում Նրանք փորձում են ամբողջությամբ փոխել քաղաքի հայկական դիմագիծը |