Երկրաշարժ՝ Մեղրիից 7 կմ հյուսիս-արևելք

Երկրաշարժ՝ Մեղրիից 7 կմ հյուսիս-արևելք

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:33-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 15:33-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Հայաստան-Իրան սահմանային գոտու՝ Մեղրիից 7 կմ հյուսիս-արևելք 2.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել օջախի 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Ալվանք, Նռնաձոր, Շվանիձոր գյուղերում` 3 բալ, ինչպես նաև Կապան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 38.96⁰ և արևելյան երկայնության 46.29⁰ աշխարհագրական կոորդինատներով։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---