ԱՄՆ դեսպանատունը՝ Ռիքերի այցի մասին․ Հանձնառու ենք անվտանգ, կայուն, ժողովրդավար ապագայի խթանմանը Հարավային Կովկասում

ԱՄՆ դեսպանատունը՝ Ռիքերի այցի մասին․ Հանձնառու ենք անվտանգ, կայուն, ժողովրդավար ապագայի խթանմանը Հարավային Կովկասում

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը, ամփոփելով Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիքերի այցը Հայաստան, նշել է, որ վերջինս ընդգծել է՝ «Միացյալ Նահանգները հանձնառու է անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագայի խթանմանը Հարավային Կովկասում»։ Այդ մասին ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում։

Նշվում է նաև, որ Ռիքերը հայաստանյան այցի շրջանակում հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին` քննարկելու տարածաշրջանի հիմնահարցերը և ԱՄՆ աջակցությունը չկարգավորված խնդիրների կառուցողական լուծման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ ներգրավման հարցում։

Վարչապետ Փաշինյանն ու Ռիքերը դեկտեմբերի 1-ին Երևանում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, այդ թվում՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորմանը վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---