Իրանցի գեներալ․ Ադրբեջանը լավ կլինի՝ չկրկնի Սադամի սխալը 6 հունվարի 2023 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Իրանի ԻՀՊԿ գեներալ Ալիռեզա Թանահին կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին դասեր քաղել Ուկրաինայում ստեղծված իրավիճակից և չկրկնել Սադամ Հուսեյնի սխալը։ «Ադրբեջանի իշխանությունը պետք է դասեր քաղի Ուկրաինայում ստեղծված իրավիճակից, և ուշադիր լինի, թե ինչ արեցին ամերիկացիներն ու եվրոպացիները Ուկրաինայի ժողովրդի հետ»,- հայտարարել է Թանահին՝ Աստարայի մզկիթում Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցի ոգեկոչման արարողության ժամանակ, գրում է Regionmonitor.com-ը։ Իրանցի գեներալը զգուշացրել է, որ ցանկացած երկիր, որը նպատակ կունենա հարձակվել Իրանի վրա, կարժանանա Թեհրանի հակահարվածին։ «Ադրբեջանը լավ կլինի՝ չկրկնի Սադամի սխալը։ Սադամը հարձակվեց Իրանի վրա, երբ տասնյակ անջատողական, խռովարար և ահաբեկչական խմբավորումներ էին գործում ամբողջ երկրում, Սադամը կարծում էր, որ եթե հարձակվի Խուզեստանի վրա, ապա այդ նահանգի բնակիչները իր կողմը կանցնեն»,-ասել է նա: Photo. Reuters Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիս Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել սամբոյի ԵԱ–ում․ ՀՀ-ն 9 մեդալ ունի Ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն ընտրվել է Եվրոպայի ֆեդերացիայի փոխնախագահ Փաստաբան․ Ազատի զինկացարանում հրդեհի գործով մեղադրանք է առաջադրվել հերթապահ ժամկետայինի Նա նշել է, որ զոհված 15 զինծառայողի ծնողների հետ միասին մինչև վերջ հետամուտ են լինելու գործի բացահայտմանը Մայիսի 11–ին Երևանում անհնազանդության ակցիաներ են նախատեսված, հանրահավաք չի լինելու Սրբազանը հորդորել է մինչև մյուս ուրբաթ զրույցներ անցկացնել ՔՊ անդամների հետ Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում |