2022-ին ՀՀ է այցելել 1․67 մլն զբոսաշրջիկ

2022-ին ՀՀ է այցելել 1․67 մլն զբոսաշրջիկ

PanARMENIAN.Net - 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին, նախնական տվյալներով, Հայաստան է այցելել 1․67 մլն զբոսաշրջիկ, հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։

2022-ի դեկտեմբերին Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 130 հազար մարդ, ինչը գերազանցում է 2021-ի նույն ամսվա ցուցանիշը` 67 հազար մարդ:

«Այս տարի երկրորդ անգամ մենք գերազանցեցինք 2019 թվականի այցելություններն ամսվա կտրվածքով` գրանցելով 130,429 այցելություն (2019 թվականի դեկտեմբերին` 110,685 այցելություն)»,-ասվում է կոմիտեի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ, նոյեմբերին հրապարակված տվյալներով, 2022-ին ՀՀ ամենամեծ թվով զբոսաշրջիկներ են այցելել Ռուսաստանից՝ մոտ 46%։ Առաջին հնգյակում են նաև Վրաստանը՝ 8%, Իրանը՝ 7%, ԱՄՆ-ն՝ 4%, և Գերմանիան՝ 2%։

Ենթադրվում է, որ Հայաստանը 2023-ին կկարողանա հասնել 2019-ի ցուցանիշին, երբ ՀՀ էր այցելել 1,894,377 զբոսաշրջիկ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---