Փոխնախարար․ ՊՆ-ն ամեն ինչ անում է, որ հնարավոր ագրեսիայի դեպքում կարողանանք դիմակայել

Փոխնախարար․ ՊՆ-ն ամեն ինչ անում է, որ հնարավոր ագրեսիայի դեպքում կարողանանք դիմակայել

PanARMENIAN.Net - Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ՀՀՊՆ-ն ամեն ինչ անում է, որպեսզի հնարավոր ագրեսիայի դեպքում դիմակայենք և կարողանանք խնդիրներ լուծել։

«Տարածաշրջանում այսօր էլ լարվածության աճ կա, ինչպես նաև կա լարվածության աճի միտում։ Վերջին շրջանում մենք չենք ունեցել մեկ օր, որ ընդհանուր լարվածության ֆոնը պահպանված չլինի, և այդ առումով կանխատեսումներ անելը տեղին չէ»,–ասել է Սարգսյանը, գրում է Sputnik Արմենիան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ի ասուլիսում ասել էր, որ այն հայտարարությունները, թե Ադրբեջանն ուզում է վերացնել հայկական պետությունը, չեն կարող մերկապարանոց համարվել։ Նա հավելել էր, որ նույնիսկ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հիպոթետիկ ստորագրման դեպքում երաշխիք չկա, որ մի քանի օրից նոր ռազմական գործողություններ չեն սկսվի։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---