Վարչապետի հորդորը ԼՂ-ին՝ խուսափել քաղհայտարարություններից, «որոնք կարող են ավելի փակուղային դարձնել վիճակը»

Վարչապետի հորդորը ԼՂ-ին՝ խուսափել քաղհայտարարություններից, «որոնք կարող են ավելի փակուղային դարձնել վիճակը»

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանըկառավարության նիստում, նշելով, որ վիճակն Արցախում ավելի է սրվել, հորդորել է ԼՂ իշխանություններին խուսափել քաղաքական հայտարարություններից, քանի որ դրանք կարող են ավելի փակուղային դարձնել վիճակը։

Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը սադրանք է, որի վերջնանպատակը նոր ռազմական էսկալացիան է, և պետք է խուսափել քայլերից, որոնք ցանկալի են նման սցենար մշակողների համար։

«ԼՂ ժողովրդի և իշխանության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ։ Դա նշանակում է, որ վերջին տարիների զարգացումների, դրանց խորքային իմաստների ու պատճառների հետ պետք է առերեսվել, իրադարձությունների մեր գնահատակաները պետք է լինեն փաստահեն։ Վերջնակետին հասնելու հստակ պատկերացումներով չզուգորդված հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս»,-ասել է վարչապետը։

Նա հավելել է, որ ԼՂ իշխանության ու Ադրբեջանի միջև պետք է երկխոսություն սկսվի, որպեսզի ԼՂ–ն թույլ չտա իրեն մեղադրել կառուցողական խոսակցությունը խափանելու կամ այն անհնար դարձնելու մեջ։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 11-ին հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում, որին մասնակցել են ԱՀ ԱԺ քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները, ընդունվել է ԱՀ ԱԽ հայտարարություն, որտեղ ասվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ առաջացրել են մտահոգություններ, քանի որ չեն համապատասխանում համազգային պայքարի գաղափարներին։ Արցախից նաև ՀՀ իշխանություններին հորդորել են առաջնորդվել բացառապես ԱՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամ։

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հունվարի 10-ի ասուլիսներին, գրել է, որ նրանց ելույթները հաստատեցին՝ Արցախի համար միակ հնարավոր ընտրությունը պայքարն է։ «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեկվա ելույթները հաստատեցին, որ Արցախի համար միակ հնարավոր ընտրությունը պայքարն է»,-գրել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---