Իդրամը՝ «Այբի» մրցույթների գործընկեր19 հունվարի 2023 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Իդրամը և «Այբ» կրթական հիմնադրամը հունվարի 16-ին համագործակցության մասին հուշագիր են ստորագրել։ Իդրամն աջակցելու է «Այբի» զանգվածային մրցույթներին, որոնց մասնակցում են դպրոցականներն ամբողջ հանրապետության տարածքում, ինչպես նաև Սփյուռքում և Արցախում։ Իդրամը «Այբի» հետ համատեղ պատրաստվում է կազմակերպել ֆինանսական գրագիտությանը նվիրված միասնական դասընթացներ, որոնց անբաժանելի մասը կդառնա ընկերության նոր՝ Idram Junior հավելվածը։ Idram Junior-ը հավելված է՝ նախատեսված 8-16 տարեկան երեխաների համար, որը գրպանի անկանխիկ գումարի կառավարումը սովորելու մեծ հնարավորություն է երեխաների համար, իսկ ծնողներին թույլ է տալիս վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները։ Իդրամի և «Այբի» համագործակցության մեկնարկը տրված է․ «Մեղու 2022» մրցույթը եղավ առաջինն այս շարքում։ Դեկտեմբերի 26-ին և 27-ին աշխարհում հայերենի ամենամեծ դպրոցական մրցույթին մասնակցել է ՀՀ և Արցախի 3-12-րդ դասարանի հազարավոր երեխաներ՝ մոտ 7800 գրանցված մասնակից։ Ըստ «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանի՝ շատ ուրախալի է, որ հայերենի «Մեղու» մրցույթին միացել է Իդրամի նման մեծ կազմակերպություն։ «Գնահատելի է, որ Իդրամի հետ գործակցությունն այսքանով չի սահմանափակվելու և «Այբի» տարբեր մրցույթների շրջանակում մեր գործընկերների հետ համատեղ հնարավոր կլինի ոչ միայն մեծացնել հետաքրքրությունը դպրոցական առարկաների հանդեպ, այլև վաղ հասակից զարգացնել ֆինանսական գրագիտության հմտություններ»,-ասել է նա։ Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ ընկերության համար մեծ պատիվ է դառնալ կրթական բացառիկ մրցույթների գործընկերը։ «Հույս ունենք, որ հետագայում էլ ավելի կընդլայնվի համագործակցության շրջանակը։ Դե իսկ Իդրամ Ջունիորի մասով կարող ենք ասել, որ վստահ ենք՝ պատանիները մեծ հետաքրքրությամբ կուսումնասիրեն հավելվածը», - նշել է Արսեն Քդենյանը: Կազմակերպությունները վստահ են, որ այս համագործակցությունից դպրոցական պատանիները միայն կշահեն՝ ստանալով հավելյալ կրթական հարթակներ։ Իդրամը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |