Հզոր երկրաշարժ` Թուրքիայում և Սիրիայում․ Զոհերի թվում նաև հայեր կան 6 փետրվարի 2023 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Հզոր երկարաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին։ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ 7․8 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 04։17-ին, Ղազիանթեփի մոտակայքում, որն ավելի քան 1 մլն բնակչություն ունի, գրում է BBC-ն։ Թուրքիայում ավերածություններ և զոհեր կան։ Զոհերի թիվը վերջին տվյալով 284 է։ Մտավախություն կա, որ այդ թիվը կաճի, քանի որ հայտնի չէ, թե որքան մարդ կա փլատակների տակ։ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով մեկ հայ է զոհվել, կան նաև նյութական կորուստներ, հայտնում է Արմենպրեսը։ Տեսախցիկն արձանագրել է բարձրահարկի փլուզումը Դիարբեքիրում։ Սիրիայում ևս ավերածություններ են եղել, զոհերի թվում կան նաև հայեր, հայտնում է «Գանձասարը»։ Նշվում է, որ Սիրիայի տարածքում ամենազգալի ցնցումները գրանցվել են Հալեպում, Իդլիբում և Լաթաքիայում։ Այս պահին հայտնի է 2 զոհի մասին։ Սիրիայի Հայ բարեգործական ընդհանուր միության ատենապետ Ներսես Ներսոյանը հայտնել է, որ Հալեպում` Ազիզիե թաղամասից 2 հայ է զոհվել, մեկը հիվանդանոցում է, իսկ մեկ անձ էլ փլատակների տակ է, գրում է Sputnik Արմենիան։ «Մայր ու տղա (8-րդ դասարան) զոհվել են, հոր ոտքն է ամպուտացվել և այժմ հիվանդանոցում է, իսկ աղջկան փորձում են փլատակների տակից հանել»,-ասել է նա։ «Արևելքը» հայտնում է, որ երկրաշարժի հետևանքով զոհվածները մայր և որդի Միրնա և Ալպեր Թեքեճյաններն են։ «Երկրաշարժի առաջին ցնցումը 7․7 բալ ուժգնությամբ էր Իսկենդերունի հյուսիսային շրջանում, երկրորդը՝ 6․4 բալ Թուրքիա-Սուրիա սահմանին»,-ասվում է գրառման մեջ Սիրիայում զոհերի թիվը 230-ից ավելի է։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |