Խորվաթիայի ԱԳ նախարարը Ծիծեռնակաբերդ է այցելել

Խորվաթիայի ԱԳ նախարարը Ծիծեռնակաբերդ է այցելել

PanARMENIAN.Net - Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նա հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այցի շրջանակում Խորվաթիայի ԱԳ նախարարը ՀՀ ԱԳ նախարարից բացի հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի և պաշտոնատար այլ անձանց հետ:

Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1994թ.-ին: 2019թ. հունիսի 7-ին Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Խորվաթիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա): 2011թ.-ից Երևանում գործում է պատվո հյուպատոսի գրասենյակը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---