Shell-ը մարտից բենզալցակայանների ցանց կգործարկի ՀՀ-ում23 փետրվարի 2023 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական-հոլանդական նավթագազային Shell միջազգային ընկերությունը մուտք է գործում հայաստանյան շուկա։ Ընկերությունը 2023-ի մարտին Հայաստանում բենզալցակայանների ցանց կգործարկի։ Ընկերության բենզալցակայանները կհամապատասխանեն ամենաբարձր որակի և չափանիշներին, հայտնում է Investin.am-ը։ Բենզինն ամբողջությամբ ներկրվելու է Հունաստանից։ Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ աշխարհի խոշոր նավթագազային ընկերություններից մեկի հետ բանակցություններ են ընթանում։ Shell-ը բրիտանական նավթագազային միջազգային ընկերություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում: Shell-ը հանրային սահմանափակ ընկերություն է, որն առաջնային ցուցակում է Լոնդոնի ֆոնդային բորսայում (LSE) և երկրորդական` Ամստերդամի Euronext-ում և Նյու Յորքի ֆոնդային բորսայում: Big Oil-ի հիմնական բաղադրիչը՝ Shell-ը եկամտով աշխարհում երկրորդ խոշորագույն ներդրողներին պատկանող նավթագազային ընկերությունն է (ExxonMobil-ից հետո)։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |