Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 29-ի

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 29-ի

PanARMENIAN.Net - Մարտի 7-ի ժամը 10:00-ի դրությամբ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 29-ի: Հոսպիտալացված է 15 քաղաքացի, 7-ը դուրս է գրվել:

Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

29 վարակվածից 26-ը պատվաստված չէ, 3-ը` մեկ դեղաչափով, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:

ԱՆ-ն հորդորում է կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:

Նշվում է, որ պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ Հայաստանում կարմրուկի համաճարակի մասին խոսք չկա՝ բնակչության 95%-ը պատվաստված է այդ հիվանդության դեմ։ Ունենք փոքր բռնկում և պետք է ճիշտ ձևով զսպենք՝ թույլ չտալով դրա հետագա տարածումը», - ասել է նա։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---