Գյուրջինյանը՝ Բրյուսովի անվան պետհամալսարանի ռեկտորի պաշտոնակատար

Գյուրջինյանը՝ Բրյուսովի անվան պետհամալսարանի ռեկտորի պաշտոնակատար

PanARMENIAN.Net - Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար: Այդ մասին ասել է բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ցոլակ Ակոպյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Նրա խոսքով՝ մարտի 15-ի առավոտյան են տեղեկացել նշանակման մասին, իսկ 16։30-ին Գյուրջինյանը պիտի ներկայացվի աշխատակազմին։

Այս պահին համալսարանականներն ու աշխատակազմը բողոքի ակցիա են իրականացնում, նրանք դեմ են Գյուրջինյանի նշանակմանը։

Բրյուսովի անվան համալսարանում 2022 թվականի դեկտեմբերի 9-ին անցակցվել էին ռեկտորի ընտրություններ։ Թեկնածուները երկուսն էին՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանն ու Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: 12 ձայնով ռեկտորի պաշտոնում վերընտրվել էր Կարինե Հարությունյանը։ Դավիթ Գյուրջինյանը հավաքել էր 8 ձայն։ Խորհրդի կազմում ներառված էին Կառավարության 5 ներկայացուցիչ, Լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ 5 հոգի, 5 դասախոս և 5 ուսանող։ Հոգաբարձուների խորհրդի նախագահը փոխվարչապետ Համաբարձում Մաթևոսյանն էր, բայց ընտրություններից հետո թե՛ նա, թե՛ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն հրաժարվեցին պաշտոններից։ Թեև նրանց հրաժարականի վերաբերյալ որևէ պատճառաբանություն չնշվեց, սակայն, մասնագետները դա կապեցին համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքների հետ: Կարինե Հարությունյանի՝ռեկտորի պաշտոնում ընտրվելու արդյունքները կառավարությունը չէր հաստատել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---