Մխիթարյանը չի ցանկացել հանդիպել ՀՀ ընտրանու գլխավոր մարզչի հետ․ Արդեն որոշումը է կայացրել17 մարտի 2023 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն առաջին իսկ օրից փորձել է կապ հաստատել «Միլանի» կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ, սակայն վերջինս չի ցանկացել հանդիպել նրա հետ։ Այդ մասին Պետրակովն ասել է մամուլի ասուլիսում։ «Պատրաստ էի մեկնել Միլան, որպեսզի պարզապես զրուցենք, սակայն նա չցանկացավ հանդիպել»,- ասել է Պետրակովը, հայտնում է Aysor.am-ը։ Նա հավելել է՝ տարբեր աղբյուրներից իրեն ասել են, որ Մխիթարյանը չի ցանկանում վերանայել իր՝ Հայաստանի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին որոշումը։ «Ես իմ օգնական Ռոման Բերեզովսկուն խնդրեցի կապ հաստատել նրա հետ ու հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունի, բայց Մխիթարյանը Բերեզովսկուն ասել է, որ արդեն կայացրել է իր որոշումն ու չի պատրաստվում փոխել այն։ Կարծում եմ՝ պետք է հարգենք Հենրիխի որոշումը, նա Հայաստանի համար եզակի ֆուտբոլիստ է, անձամբ չեմ ճանաչում նրան, բայց, բոլոր մարդկանց կարծիքները հաշվի առնելով, լսել եմ, որ շատ լավ մարդ է ու շատ լավ ֆուտբոլիստ»,- ասել է Պետրակովը։ Ավելի վաղ Մխիթարյանը «Պրոֆֆուտբոլին» հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի հավաքական վերադառնալու հավանականությանը՝ նշելով, որ մտադիր չէ վերանայել իր որոշումը և որ ավելի լավ է մեկ քայլ շուտ ավարտել կարիերան, քան երկու քայլ ուշ։ Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է Հայաստանի հավաքականից հեռանալու մասին 2022-ի մարտի սկզբին։ Դրան նախորդող 6 տարին նա հավաքականի ավագն էր։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |