Թուրքիայում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը18 մարտի 2023 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում մարտի 18-ից սկսվել է նախագահի և խորհրդարանի նախընտրական քարոզարշավը, որը շարունակվելու է մինչև մայիսի 13-ը, երբ կհայտարարվի «լռության օր»։ Նախագահական ու խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։ Եթե նախագահի ընտրության երկրորդ փուլ անհրաժեշտ լինի, այն տեղի կունենա մայիսի 28-ին, հայտնում է Արմենպրեսը։ Երկրի նախագահի պաշտոնում թեկնածուների գրանցումը կմեկնարկի մարտի 19-ին ու կշարունակվի մինչև մարտի 23-ը։ Իշխող «Ազգային դաշինքի» կողմից նախագահի թեկնածու է առաջադրվելու գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա հիմնական հակառակորդը լինելու է ընդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։ Ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար նախագահի թեկնածուն պետք է հավաքի ձայների ավելի քան 50%-ը։ Հակառակ դեպքում նախատեսվում է երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջինում ամենաշատ քվեներ ստացած երկու թեկնածուները։ Երկրորդ փուլում ձայների մեծամասնություն ստացած թեկնածուն հինգ տարով ընտրվում է Թուրքիայի նախագահ։ Նախագահի թեկնածու կարող է առաջադրել խորհրդարանական ընտրություններում 5%-ից ավելի ձայներ հավաքած կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը։ Անկախ թեկնածուները ի պաշտպանություն իրենց պետք է հավաքեն 100 հազար ստորագրություն։ Նախորդ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի հունիսի 24-ին։ Այդ ընտրություններում հաղթել էր Էրդողանը՝ հավաքելով ձայների 52․6%-ը։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով Վարչապետը գերմանական Fichtner–ի պատվիրակության հետ քննարկել է վերականգնվող էներգետիկայի զարգացումը ՀՀ–ում Այցը Երևան տեղի է ունենում Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել |