Բանակցային գործընթացի ակտիվության անկման պատճառն Անկարայում է

PanARMENIAN.Net - «Մինչեւ վերջերս հայ-թուրքական բանակցությունները բավականին ակտիվ էին գնում եւ ես արդեն հուսով էի, որ դրանք կավարտվեն դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ եւ սահմանի բացմամբ: Սակայն դա տեղի չունեցավ»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Ժնեւի CIMERA կենտրոնի ներկայացուցիչ, փորձագետ Վիգեն Չետերյանը: Նրա կարծիքով, բանակցային գործընթացի ակտիվության անկման պատճառն Անկարայում է: «Թուրքիայի ղեկավարության մշտական հայտարարություններն այն մասին, թե առանց ղարաբաղյան խնդրի լուծման Հայաստանի հետ հարաբերություններ չեն կարող հաստատվել, հավանաբար, նախատեսվում էին ներքին օգտագործման համար: Նույնը կարելի է ասել Ադրբեջանի մասին: Ճիշտ է, Իլհամ Ալիեւի վիճակն ավելի վատ է` փաստորեն սահմանի բացման հետ մեկտեղ Հայաստանը դուրս կգա շրջափակումից եւ Ադրբեջանը ստիպված կլինի զիջումների գնալ ղարաբաղյան հակամարտության հարցում»,-ասել է Չետերյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---