Հակառակորդի կրակոցից Երասխում զինծառայող է զոհվել23 մարտի 2023 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը: «Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։ Մարտի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ-ն կանգնած է նոր լայնածավալ պատերազմի եզրին, ասել է, որ շատ մեծ է էսկալացիայի հնարավորությունը թե Հայաստանի սահմանի երկայնքով, թե ԼՂ-ում։ «Տեսնում ենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունը և քաղաքականությունը, որն անընդհատ աճել է։ Կարծում եմ, այո, շատ մեծ է էսկալացիայի հնարավորությունը թե Հայաստանի սահմանի երկայնքով, թե ԼՂ-ում։ Իմ եզրակացությունն Ադրբեջանի հռետորաբանությունից է»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ կան նաև այլ տվյալներ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |