Ջահերով երթի ժամերին և ապրիլի 24-ին Երևանում երթևեկությունը կսահմանափակվի

Ջահերով երթի ժամերին և ապրիլի 24-ին Երևանում երթևեկությունը կսահմանափակվի

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին ժամը 19․15-ից կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում։

Մասնավորապես, մասնակի կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում և Կիևյան փողոցում, հայտնում է ոստիկանությունը։

Ապրիլի 24-ին ժամը 06.00-ից կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից Աթենքի փողոց ուղղությամբ, Հրազդանի կիրճի Երևանի ՀԷԿ-ի հարակից կամրջից Իսակովի պողոտա ուղղությամբ, Վերֆելի փողոցը՝ դեպի Բրազիլիայի հրապարակ ուղղությամբ։

Բացի այդ, նույն օրը ժամը 8:30-11:00-ն, պետական արարողական միջոցառման մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով, փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---