Մայիսի 12-ին վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում՝ 1-ը դուրս է գրվել

Մայիսի 12-ին վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում՝ 1-ը դուրս է գրվել

PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին` ժամը 10:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ կիրառած ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներից մեկը դուրս է գրվել հոսպիտալից, մյուսի կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Ավելի ուշ՝ մայիսի 12-ի երեկոյան հակառակորդի կրակի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողի կյանքին ևս վտանգ չի սպառնում:

Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

Մայիսի 12-ին Ադրբեջանի ԶՈւ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ 2 զինծառայող: Մայիսի 12-ի օրվա երկրորդ կեսին ադրբեջանական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունեցել է 1 զոհ և ևս 2 վիրավոր: Սահմանագոտու մյուս հատվածներում իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---