Քերոբյանը` Հայաստան ներմուծվող թմրանյութերի մասին․ Շատ անհանգստացած ենք

Քերոբյանը` Հայաստան ներմուծվող թմրանյութերի մասին․ Շատ անհանգստացած ենք

PanARMENIAN.Net - Հայաստան ներմուծվող թմրանյութերի մասին լուրերն անհանգստացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։ Նախարարն այդ մասին խոսել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում, հայտնում է Sputnik Արմենիան։

Մայիսի 16-ին հայտնի դարձավ, որ Իտալիայում մոտ 3 տոննա կոկաինի խմբաքանակ է հայտնաբերվել, որը Էկվադորից պետք է տեղափոխվեր Հայաստան։ Թմրամիջոցը թաքցրել էին 78 տոննա բանանի խմբաքանակում։ Մայիսի 17-ին էլ ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ մաքսանենգ ճանապարհով ՀՀ է ներմուծվել մոտ 1 տոննա կոկաին (մոտ 250 մլն եվրո արժողության)։

«Մենք շատ անհանգստացած ենք թե՛ այս նորություններով, թե՛ ընդհանուր առմամբ Հայաստանում թմրամիջոցների հետ կապված իրավիճակով»,– ասել է Քերոբյանը։

Ըստ ԱԱԾ–ի` կոկաինը Էկվադորից Հայաստան է բերվել մրգերի ներմուծմամբ զբաղվող ինչ–որ ընկերության կողմից, որի անունը չի նշվում։ Քրեական վարույթ է նախաձեռնվել, նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---