ԱԺ նախագահ. Եթե ադրբեջանական զորքերը դուրս չգան մեր տարածքից, մենք էլ դուրս չենք գա իրենցից 1 հունիսի 2023 - 17:28 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն լրագրողների հետ զրույցում ասել է, որ բացառվում է 29,800 քառակուս կիլոմետրից պակաս խաղաղության պայմանագիր կնքվի։ «Եթե ադրբեջանական զորքերը դուրս չեն գա, մենք էլ դուրս չենք գա այն տարածքից, որտեղ հիմա մեր զորքերն են կանգնած, որովհետև կան ինչ-որ մասեր, որոնք Հայաստանի տիրապետության տակ են»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։ «Կան գյուղեր, տարածքեր, որոնք հայկական վերահսկողության տակ են, մենք, բնական է, դրանց մասին չենք խոսում, և կան Հայաստանի ինքիշխան տարածքից մասեր, որոնք գտնվում են գրավյալ տարածքներում, եթե չեմ սխալվում 150 քառակուսի կիլոմետր է։ Բնական է՝ պետք է տեղի ունենա զորքերի հետքաշում։ Այն, ինչը դեմարկացիայից, դելիմիտացիայից հետո քարտեզների հիման վրա կլինի ՀՀ տարածքում, ադրբեջանական զորքերը դուրս պետք է գան, և դուրս կգան, իսկ այն, ինչը Ադրբեջանի տարածքից է, բնական է, հայկական զորքերը հետ կքաշվեն»,-ասել է նա։ Սիմոնյանը նաև կարևոր է համարում, որ խաղաղության պայմանագրից հետո երաշխիքներ լինեն։ «Մենք տեսնում ենք, որ ունենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որի բոլոր կետերն ինչ-որ չափ առնվազն խախտված են ու այն երաշխավորը, այն պետությունը, որը երաշխավոր է հանդիսանում, ցավոք սրտի, ոչ բավարար կերպով է արձագանքում», - ասել է նա: Սիմոնյանը նշել է, որ բոլոր այն կենտրոնները, որտեղ տեղի են ունենում բանակցություններ, պատրաստ են դառնալ երաշխավոր և կարևոր է, որ լինի այնպիսի երաշխավոր, որը հետամուտ լինի պայմանավորվածության պահպանմանը, որը ձեռք կբերվի։ «Նոյեմբերի 9-ի հայտարարության պահպանումն անձամբ ինձ չի բավարարում ու վստահ եմ, որ Հայաստանի ժողովրդին էլ չի բավարարում մեր գործընկերների հայտարարությունը, պահվածքը։ Մենք ունենք նոյեմբերի 9-ի փորձը և նույն սխալները չենք անելու։ Ես որևիցե մեկին նկատի չունեմ, նկատի ունեմ երաշխավորման մեխանիզմներն ավելի հստակ պետք է ձևակերպված լինեն։ Վստահեցնում եմ՝ թե Եվրամիությունը, թե ԱՄՆ-ն , թե Ռուսաստանը պատրաստ են հանդիսանալ խաղաղության պայմանագրի կնքման երաշխավոր, բայց մենք պետք է ընտրենք հնարավորինս ավելի պինդ մեխանիզմ»,-ասել է նա Սիմոնյանն ասել է նաև, որ, եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու։ «Այլ տարբերակը ցեղասպանությունն է, որը թույլ չենք տա։ Ադրբեջանական իշխանությունները պետք է մտածեն, որ այդ հարցն իրենց համար շատ ավելի կարևոր է, քան՝ մեզ համար»,-ասել է նա։ Հունիսի 1-ին Քիշնևի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ինչպես նաև ԵԽ նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան հայտարարել էր, թե հունիսի 1-ին Մոլդովայում կարող է ստորագրվել խաղաղության համաձայնագիր։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Քիշնևի հանդիպման օրակարգում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրում ներառված չէ։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |