Մարիինսկի թատրոնի մեծ սիմֆոնիկ նվագախումբը եւ Դենիս Մացուեւը հանդես կգան Երեւանում

PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին եւ 4-ին Երեւանում լեգենդար դիրիժոր Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ ելույթ կունենա աշխարհահռչակ Մարիինսկի թատրոնի մեծ սիմֆոնիկ նվագախումբն ու վիրտուոզ դաշնակահար Դենիս Մացուեւը: Սուրբ Հարության տոնին նվիրված համերգաշարի շրջանակում Արամ Խաչատուրյանի անվան համերգասրահում երկու օր կհնչեն Վագների, Չայկովսկու, Շչեդրինի, Հարությունյանի ու Միրոնյանի ստեղծագործությունները:



1860 թվականին Ալեքսանդր Երկրորդի հրամանով հիմնված թատրոնն անվանակոչվել է ռուս կայսեր կնոջ` կայսրուհի Մարիա Ալեքսանդրովնայի պատվին: Խորհրդային տարիներին (1934-1992թթ.) թատրոնը, որը աշխարհին է նվիրել բազում տաղանդավոր արտիստների, վերանվանվեց Լենինգրադի պետական ակադեմիական Կիրովի անվան օպերայի եւ բալետի թատրոնի: 2008թ. անգլիական Gramophone ամսագրի վարկածով Մարիինսկի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն իր վարկանիշով 14-րդն է աշխարհի նվագախմբերի շարքում:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---