Երեւանում տեղի կունենա «Ավանդական եւ ժամանակակից բժշկության ինետգրումը» խորագրով միջազգային գիտաժողովը27 ապրիլի 2009 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին Երեւանում կմեկնարկի «Ավանդական եւ ժամանակակից բժշկության ինետգրումը» խորագրով երրորդ միջազգային գիտաժողովը: Երկօրյա գիտաժողովի կազմակերպիչն է Ավանդական բժշկության համալսարանը (ԱԲՀ): Գիտաժողովին մասնագետներ են հրավիրվել 4 երկրներից` Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից: Գիտաժողովի նպատակն է հնարավորություն տալ բժիշկներին ու հետազոտողներին կենդանի շփման միջոցով տեղեկանալ ավանդական բժշկության ոլորտի վերջին նվաճումներին եւ տեղեկատվություն փոխանակել: Որոշ պատճառներով ավանդական բժշկության տարածմանը խոչընդոտում է արեւմտյն բժշկությունը կամ այսպես կոչված ժամանակակից բժշկությունը: Նման պատճառներից մեկն ավանդական բժշկության մասին ճիշտ պատկերացման բացակայությունն է նույնիսկ բժիշկների մեծամասնության մոտ: «Նման խնդրի լուծման միջոցներից մեկը պարբերական համաժողովների, հատկապես միջազգային մակարդակով համաժողովների անցկացումն է, որպեսզի բժիշկներն ու հետազոտողները կենդանի շփման հնարավորություն ունենան եւ ծանոթանան ավանդական բժշկության նվաճումներին եւ տեղեկացնեն ԶԼՄ-ներին»,-ասել է ԱԲՀ-ի միջազգային հարաբերությունների բաժնի պետ Ալի Նամավարը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Նրա խոսքերով, ավանդական եւ ժամանակակից բժշկության ինտեգրման եւ վերամիավորման արդիականությունը պայմանավորված է նրանով, որ, առաջին հերթին, ժամանակակից բժշկության ոլորտում տեխնոլոգիական նվաճումների օգնությամբ հնարավոր է շատ ճշգրիտ ախտորոշել հիվանդությունները, երկրորդը, ավանդական բժշկության օգնությամբ հնարավո է բուժել հիվանդին առավել քիչ ծախսերով եւ գրեթե առանց կողմնակի ազդեցության: «Գաղտնիք չէ, որ ավանդական բժշկությունը դեպքերի մեծ մասում կարող է լիովին փոխարինել արեւմտյան բժշկությանը, ելնելով որից այն երբեմն անվանում են այլընտրանքային բժշկություն»,-ընդգծել է Ալի Նամավարը: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |