Հայաստանի հրաձգության հավաքականը Բաքու կմեկնի![]() 11 հուլիսի 2023 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը: Տեղեկությունը հաստատել է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ «Հրաձգության հավաքականը պատրաստվում է մեկնել, եթե որևէ այլ խոչընդոտ չլինի»,– նշել է Սարիբեկյանը։ Այս առաջնությունը վարկանշային է հայ մարզիկների համար` Օլիմպիական խաղերին մասնակցության ուղեգիր վաստակելու նպատակով։ Աշխարհի առաջնությունը Բաքվում կանցկացվի օգոստոսի 14-ից սեպտեմբերի 3–ը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |